armnoc.am  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ առաջնությունը:

11-րդ տուրից հետո 11 հնարավորից հավաքելով 8 միավոր' Հայաստանի չեմպիոն դարձավ Զավեն Անդրիասյանը: Վերջինս այս տուրում ոչ-ոքի խաղաց Նորայր Թորոսյանի հետ: Երկրորդ տեղում 7,5 միավորով Ռոբերտ Հովհաննիսյան է, իսկ եռյակի վերջում 6 միավոր Արման Փաշիկյանն է:

Կանանց առաջնության չեմպիոն դարձավ Մարիա Գևորգյանը, ով 9 հնարավորից հավաքեց 8,5 միավոր: