armnoc.am Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը Զավեն Անդրիասյանն է:

Մրցաշարի 10-րդ տուրում ոչ-ոքի ավարտվեցին Զավեն Անդրիասյան-Մանուել Պետրոսյան և Կարեն Գրիգորյան-Նորայր Թորոսյան պարտիաները: Հաղթանակներ տոնեցին Արման Միքայելյանը, Հովհաննես Գաբուզյանը, Լևոն Բաբուջյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

7,5 միավորով մրցաշարի առաջատարը Զավեն Անդրիասյանն է: 7 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ 6-ական միավոր ունեն Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը: