«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների տեսանյութը՝ Եվրոպայի հասցեին սպառնալիքներով և Փարիզում ահաբեկչություններն իրագործողների ցուցադրմամբ, որը տեղադրվել է համացանցում, չի կարող ահաբեկել ֆրանսիացի ժողովրդին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, որ նմանատիպ տեսանյութերը միայն խայտառակում են հենց ահաբեկիչներին:

 

«Ոչինչ չի վախեցնի մեզ, ոչ մի սպառնալիք չի կարողանա սասանել Ֆրանսիան ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- մեջբերում է AFP-ն Օլանդի խոսքերը:

 

Հիշեցնենք, որ ԻՊ-ի գրոհայինները համացանցում տեսահոլովակ են տարածել, որում ցուցադրված է պատանդների սպանությունը: Այս անգամ որպես դահիճ են հանդես եկել 2015 թ. նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կատարողները: