Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Վահան Թադևոսյան: Նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգ ճանապարհով Վրաստան ոսկի տեղափոխելու կապակցությամբ:
Քննությունը պարզել է, որ մեղադրյալն իրեն պատկանող մեքենայով գաղտնի անցել է Վրաստան' ունենալով մեծ քանակությամբ ոսկյա զարդեր: Հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 214 հոդվածի համաձայն, ըստ որի, նախատեսված է 3-5 տարի ազատազրկում: