armnoc.am Հրաձգության Հայաստանի հավաքականի 8 ներկայացուցիչներ կմասնակցեն Մյունխենի հրաձգության միջազգային մրցաշարին:
Մրցաշարին կմասնակցեն՝ Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ), Սուրեն Բերյանը (հրացան), Հրաչիկ Բաբայանը (հրացան), Քրիստիան Լաուերը (հրացան), Իրինա Լաուերը (հրացան), Մարիամ Միքայելյանը (հրացան), Հայկ Բաբայանը (հրացան), Վրեժ Թորոսյանը (հրացան): Թիմին կուղեկցեն երկու մարզիչ:
«Բոլոր մասնակիցները լավ մարզավիճակում են: Մենք լիահույս ենք, որ կհաջողվի բարձր արդյունքներով վերադառնալ Մյունխենից»,-ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում ասաց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Մյունխենի միջազգային մրցաշարը մեկնարկում է հունվարի 26-ին և կեզրափակվի հունվարի 30-ին: