Կրակոցներ են հնչել Սիեթլ քաղաքի օդային նավահանգստի մոտ: Իրավապահները շրջափակել են շրջապատող տարածքը, տեղեկացնում է LifeNews-ը:

 

Հրաձգության հետևանքով հաղորդվում է առնվազն հինգ վիրավորի և առնվազն մեկ զոհի մասին:

 

Իրավապահ մարմինների վարկածով՝ փոխհրաձգությունը սկսվել է անօթևանների կացարանում, որը գտնվում է Սիեթլի հարավում՝ օդային նավահանգստի մոտ:

 

Հրաձգությունը սկսվել է այն ժամանակ, երբ քաղաքապետ Էդ Մյուրեյը տեղական հեռուստաալիքով անօթևանների մասին ելույթով էր հանդես գալիս: