Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքը, ով կապված է ռուսական Սու-24-ի օդաչուի սպանության հետ, հայտնվել է Թուրքիայում հուղարկավորության ժամանակ, գրում է Hurriiyet-ը:

 

 

Ինչպես նշվում է, նա ասել է, որ մտադիր է Սիրիա վերադառնալ:

 

 

«Ես այստեղ և այնտեղ եմ: Ես հեռանում եմ և վերադառնում: Այժմ ես եկել եմ հուղարկավորության և պատրաստվում եմ նորից վերադառնալ»,- ասել է Չելիքը:

 

 

Պարբերականը գրում է, որ նա եկել է Թուրքիայի Ազգայնական կուսակցության բյուրոյի պետ Իբրահիմ Քյուչուքի հոգեհանգստին, ով սպանվել է Սիրիայում գտնվող գյուղի վրա օդային հարվածի ժամանակ: