fcararat.am «Արարատի» հետ պայմանագիր ստորագրած պաշտպան Սերգեյ Ավագիմյանը մեր հետ զրույցում կիսվեց իր առաջին տպավորություններով: 26-ամյա ֆուտբոլիստը մեր թիմ է տեղափոխվել Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող «Բայկալից»:
«Հրավեր ստացա «Արարատից», երկկողմանի համաձայնությամբ խզեցի պայմանագիրը «Բայկալի» հետ և մեկնեցի Սոչի:
Շատ լավ տպավորություններ ունեմ: Բավականին արագ ընդհանուր լեզու գտա թիմակիցներիս հետ: Մենք պատվախնդիր թիմ ունենք: Սա շատ հետաքրքիր փորձ է, ցանկանում ենք հասնել մեր առջև դրված նպատակներին: «Արարատում» կան հեռանկարային ֆուտբոլիստներ և միասին մենք հաջողություններ կարձանագրենք:
«ԲՄԱ-Էներգիայի» հետ խաղը անցավ համառ և հավասար պայքարում: Տրամաբանական արդյունքը կլիներ ոչ-ոքին, սակայն մրցակցի բախտը բերեց:
Երազում եմ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին: Հավաքականի մարզաշապիկով ինձ տեսնել շատ է ցանկանում նաև հայրս»,- նշեց Ավագիմյանը: