Իրանի Մաշհադ քաղաքում մեկնարկել է Ֆիրդուսու անվան շախմատի 6-րդ բաց միջազգային մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանն արդեն խաղացել են երեքական տուր և բոլոր հանդիպումներն ավարտել են հաղթանակով:
Վաստակած 3-ական միավորով մերոնք մի շարք մասնակիցների հետ շարունակում են պայքարել առաջին տեղի համար: