Ավարտին է մոտենում Դուբայի շախմատային բաց առաջնությունը:

Մրցաշարի 8-րդ տուրում Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը հաղթանակ են տոնել, Տիգրան Պետրոսյանը պարտություն է կրել, Մանուել Պետրոսյանը միավոր է կիսել:

Վերջին տուրից առաջ աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում է միանգամից հինգ գրոսմայստեր: