Սևանում տեղի ունեցան «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի առաջատար Մարտին Կրավցիվը ոչ-ոքի խաղաց Հովհաննես Գաբուզյանի հետ: Ամին Բասսեմը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին:
4-րդ տուրում Տիգրան Հարությունյանի նկատմամբ հաղթանակ տոնեց Մանուէլ Պետրոսյանը: Թամիր Նաբաթի - Հայկ Մարտիրոսյան պարտիան տևեց 105 քայլ և ավարտվեց ոչ-ոքի: