Դուբայ քաղաքում շարունակվում է շախմատային բաց մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստները:

Մրցաշարի 2-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը և Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի են խաղացել:

Վահե Բաղդասարյանը պարտվել է, իսկ Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակ են տոնել:

Նշենք, որ մրցաշարը կավարտվի ապրիլի 14-ին: