«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով՝ «Նոր Հայաստան»-ի ակցիայի մասնակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին ակցիա իրականացրեցին ՀՀ դատախազության մոտ:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային "Stop political persecutions", "Free political prisoners" գրություններով պաստառներ:
Մասնակիցները նաև ձվեր նետեցին ՀՀ գլխավոր դատախազության շենքի վրա: