Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տրամադրել է մի տեսանյութ, որում թուրքական սահմանից ռմբահարվում են սիրիական բնակավայրերը: Բացի այդ, պաշտպանության նախարարությունը ստացել է տեսագրություն սիրիական գլխավոր շտաբից, որում երևում է, որ «ներկայիս Թուրքիայի ֆորպոստում տեղակայված են խոշոր տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանքների հրետանային դիրքեր»:
Այդ տեսանյութի հրապարակումը պատասխանն էր Անկարայի կողմից հնչած մեղադրանքերին՝ նրա մեջ, որ ռուսական օդանավն, իբր, խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Պենտագոնն այն ժամանակ համաձայնվել էր Թուրքիայի հայտարարությունների հետ: Այժմ ՌԴ պաշտպանության նախարարությունը խնդրել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությանն արձագանքել այդ տեսանյութին:
«Նրանք, ովքեր զգուշացնում են մեզ ինչ-որ հետևանքների մասին՝ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել, պետք է իրենք առաջին հերթին մտածել այն մասին, թե ինչ ծուղակի մեջ են նրանց գցում թուրք գործընկերները, - նշել է Կոնաշենկովը: Եթե փաստեր են անհրաժեշտ՝ խնդրեմ»: