Պաշտոնական Դամասկոսը մեղադրել է Թուրքիային՝ Լաթաքիա նահանգում խաղաղ քաղաքացիների հրետանային ռմբակոծության մեջ:

 

Թուրքիայի հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի նահանգի հյուսիսային հատվածին, կան զոհեր, հաղորդում է SANA գործակալությունը:

 

Այդ ռմբակոծումը Սիրիայի ԱԳՆ-ն միջազգային իրավունքի կոպիտ խախտում և սիրիացի քաղաքացիների դեմ հանցագործություն է անվանել:

 

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ունի անհերքելի ապացույցներ՝ Սիրիայի տարածքը թուրք զինվորականների կողմից գնդակոծելու վերաբերյալ: