Նախօրեին համացանցում է տարածվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի մասին «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմը՝ թողարկված Aratta Cinema պրոդյուսերական կենտրոնի կողմից դեռևս 2012 թվականին:
Ժապավենում Նավասարդ սրբազանի մասին հուշերով են կիսվում նրա ընկերն ու հարևանները, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ:
Ֆիլմի գաղափարը պատկանել է արքեպիսկոպոսի ընկերներին, ովքեր պատրաստվում էին նվիրել այն Նավասարդ Սրբազանի 55 ամյակին: Սակայն վերջինս՝ տեսնելով ֆիլմը, այդ ժամանակ խնդրել էր ձեռնպահ մնալ դրա տարածումից:
Օրերս YouTube-ում, Aratta Cinema-ի հետ որևէ առնչություն չունեցող ալիքում է հայտնվել «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմի միջանկյալ տարբերակներից մեկը:
Նշենք, որ վերջնական տարբերակներում ֆիլմի անվանումն էր «Նավասարդ. հայտնի և անհայտ»: