Արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ իշխանությունների համար շարունակելու են առանցքային մնալ Հայոց ցեղասպանության դատապարտման ու արցախյան հարցի արդարացի եւ հայանպաստ լուծման հասնելու ուղիները: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությամբ Ֆրանսիայում նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության ժ խտման քրեականացնելու նախագիծը: Այս նախագծի օրակարգ վերադարձնելը գալիս է ապացուցելու, որ թուրքական ժխտողականության դեմ պայքարը ոչ միայն շարունակվում է, այլեւ թեւակոխում է նոր փուլ»,- նշեl 1 Շարմազանովը:

 

 

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի կարգավորմանը՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Ստրասբուրգում Թուրքիայի ադրբեջանասեր փեսա Ուոլթերի զեկույցի տապալումը բառի բուն իմաստով մեծ հարված էր ալիեւյան կեղծ քարոզչությանը: «Գործը հասել է նրան, որ Ադրբեջանը բացահայտ մեղադրանք է հնչեցնում Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին եւ անցնելով Ռուբիկոնը՝ նրանց մեղադրում է կրոնական անհանդուրժողականության մեջ: Ադրբեջանի փորձերը՝ ղարաբաղյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, անթույլատրելի են եւ պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Կարծում եմ, որ սա հերթական ադրբեջանական ավանտյուրան է, որը չի կարող ունենալ ապագա, ինչպես ապագա չունի թուրքական ժխտողականությունը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: