ԱՄՆ-ի Թենեսի նահանգի դատարանը 8-ամյա աղջկա սպանության գործում մեղավոր է ճանաչել մի 11-ամյա տղայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, տղան սպանել է իր ծանոթին այն բանից հետո, երբ նա և իր քույրը հրաժարվել են ցույց տալ շան ձագերին:

 

 

Դատարանի որոշմամբ տղան կպահվի ուղղիչ հաստատությունում մինչև 19 տարեկան դառնալը: Մեկնաբանելով որոշումը' դատավորը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ գործն ինքնահոսի մատնվի և դատապարտյալը վերադառնա հասարակություն' չիրականացնելով որևէ քայլ: Ներկայում տղայի հետ աշխատում են մասնագետներ: Տղայի անունը չի հրապարակվում, հայտնի է, որ նա ունի 3 եղբայր և երկու քույր: