Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Լևանտեին»:

21-րդ րոպեին Դավիդ Նավարոն դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ խաղավարտին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո գոլ խփեց Լուիս Սուարեսը:

Այս հաղթանակից հետո կատալոնացիները Պրիմերան գլխավորում են 51 միավորով: