Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին հասկանալ է տվել, որ անհրաժեշտության դեպքում կաջակցի ցամաքային միջամտությունը Սիրիայում: Ինչպես հաղորդում է «Bloomberg»-ը, Էրդողանը սխալ է համարում 2003 թ. Իրաքի դեմ ռազմական գործողությունների մասնակցությունից Թուրքիայի հրաժարումը և նշել, որ այժմ նման սխալը չի կարող կրկնվել:

 

«Մենք չենք ցանկանում Սիրիայում կատարել նույն սխալը, ինչ Իրաքում: Կարևոր է տեսնել հորիզոնը: Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, չի կարող երկար տևել: Որոշակի պահի իրավիճակը պետք է փոխվի»,- ասել է Էրդողանը:

 

Հիշեցնենք, որ որ 2003թ. Անկարան հրաժարվեց երկրի տարածքում տեղակայել ամերիկյան զորքերը և չմտավ միջազգային կոալիցիայի կազմի մեջ, որը գահընկեց արեց Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին: