ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Թուրքիայում զինվորականների պաշտոնաթողություններն ու կալանավորումները չեն թուլացրել երկրի զինված ուժերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

«Թուրքիայի զինված ուժերը բազմաքանակ են, պրոֆեսիոնալ զինված ուժեր են: Ես համոզված եմ, որ նրանք կշարունակեն գործել որպես ՆԱՏՕ-ի հավատարիմ և ուժեղ դաշնակիցներ»,- հայտարարել է Ստոլտենբերգը Վաշինգտոնում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայի անդամ երկրների նախարարների համաժողովի շրջանակում:

 

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը նշել է, որ Թուրքիայի ռեակցիան հեղաշրջման փորձին պետք է լինի համաչափ և համապատասխանի դաշինքի արժեքներին:

 

Նրա խոսքով՝ դաշինքին Անկարայի մասնակցության վերանայման մասին խոսք անգամ չի գնում:

 

«Մեզ՝ բոլորիս համար կարևոր է, որպեսզի Թուրքիան շարունակի մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը, քանի որ այն գտվում է ողջ անկայունության, ամբողջ բռնության սահմանին, որը մենք հետևում ենք Իրաքում և Սիրիայում»,- նշել է նա: