ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հուլիսին կայանալիք գագաթնաժողովում կվերահաստատեն Վրաստանին քաղաքական ու գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգ ը:
«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հուլիսին կճանաչի Վրաստանի ձեռք բերած առաջընթացը եւ կվերահաստատի Վրաստանին քաղաքական աջակցություն, ինչպես նաեւ գործնական աջակցություն ցուցաբերելու մտադրությունը՝ Վրաստանի հետ աշխատելով բարեփոխումների իրականացման, ինստիտուտների ստեղծման ուղղությամբ եւ պաշտպանելով զինված ուժերի արդիականացումը»,-ասել Է Ստոլտենբերգը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: