Տոլեռանտությունը բժշկական տերմին է, որը նշանակում է՝ օրգանիզմի անունակությունն օտար մարմնին դիմադրելու հարցում: Ամբողջական տոլեռանտությունը բերում է օրգանիզմի մահվան:

 

Ինչպես տեսնում ենք՝ բժշկությունն արդեն այս երևույթի ճշգրիտ սահմանումը տվել է, և ինչ իմաստով էլ այն օգտագործվի, թեկուզ որպես ապրելակերպ և արժեհամակարգ՝ կարող է կործանարար լինել տվյալ հասարակության կամ նույնիսկ պետության համար, որովհետև հանդուրժողականություն ասվածը, որն այդ արժեհամակարգի հիմքում է ընկած, դրական երևույթ է մինչև որոշակի սահմաններ հատելը: Այդ սահմանն անցնելուց հետո հանդուրժողականությունը դառնում է հանդուրժողի թիվ մեկ թշնամին:

 

Եվրոպան այսօր այդ վիճակում է, օրինակ՝ Գերմանիան գրկաբաց ընդունեց հազարավոր մուսուլման միգրանտների, որոնք այսօր իսկական պատուհաս են դարձել նույն Գերմանիայի համար: Նրանք գերմանացիների երկրում իրենց ոչ միայն զգում են ինչպես տանը, այլ զգում են որպես տանտեր: Նրանք ոչ թե ընդունում ու հարմարվում են Գերմանիայի բնակիչների ապրելակերպին ու սովորույթներին, այլ Գերմանիայի բնակիչներին թելադրում են իրենց սովորույթները, իրենց նիստուկացը, մինչև անգամ՝ իրենց կրոնը:

 

Փետրվարի 14-ին բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, նշվելու է Սուրբ Վալենտինի քրիստոնեական տոնը: Գերմանիայի մուսուլմաններն արդեն սոցիալական ցանցերում կոչեր են հնչեցրել իրենց բոլոր «ճշմարիտ հավատացյալ եղբայրներին»՝ փետրվարի 14-ին, «անհավատների» տոնի օրը դուրս գալ փողոցներ և «սեքս-ջիհադ» իրականացնել «անհավատների կանանց» նկատմամբ, այսինքն՝ այդ օրը գերմանացիները պետք է պատրաստ լինեն, որ իրենց կանայք փողոցում կարող են բռնաբարվել մուսուլման - միգրանտ - «բռնաբարների» կողմից: Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ են պատրաստվում ձեռնարկել գերմանացիները՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ ցույց տալ միգրանտներին, թե ով է այդ երկրում տե՞րը, թե՞ պարզապես պահպանելով տոլեռանտության սկզբունքները՝ հանդուրժողականություն դրսևորել և հանդուրժելով նայել, թե ինչպես կբռնաբարվեն իրենց կանայք:

 

Վերջին ժամանակներս չնայած արդեն միջազգային տարբեր լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվել, որ օրինակ Գերմանիայում ստեղծվում են տարբեր ազգայնական խմբավորումներ, որոնք պատրաստվում են պատժել իրենց երկրում իրենց տեր զգացող միգրանտներին: Հնարավոր է՝ նման բան լինի, որովհետև դա արդեն ժամանակի պահանջն է: Եվրոպան պետք է ի վերջո գիտակցի չափից դուրս հանդուրժողականության կործանարար ու վտանգավոր լինելը:

 

Կարեն Վարդանյան