ԱՄՆ ռազմաօդային ուժերը փետրվարի 10-ին սիրիական Հալեպ քաղաքի շրջանում թռիչքներ չեն իրականացրել ու օդային հարվածներ չեն հասցրել: Ինչպես փոխացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Ուիլ Սթիվենսը: «Ռուսաստանի մեղադրանքները, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը թռիչք են իրականացրել Հալեպի վրայով կամ դրա շրջակայքում փետրվարի 10-ին, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Ոչ ԱՄՆ-ն, ոչ միջազգային կոալիցիան հարվածներ չեն հասցրել Հալեպի շրջաններին»,-ասել է նա:

 

 

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ փետրվարի 10-ին ամերիկյան մարտական ինքնաթիռներն են ռմբակոծել Հալեպի շրջաններից մեկը, ինչումմեղադրում են Ռուսաստանին:

 

 

«Երեկ մոսկովյան ժամանակով ժամը 13:55-ին Թուրքիայի տարածքից Հալեպի վրա են սլացել ԱՄՆ երկու А-10 մարտական ինքնաթիռներ, որոնք աշխատել են քաղաքի որոշ օբյեկտների վրա»,-ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: