ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիրը խզելու վերաբերյալ առաջարկը, որը ստորագրվել է 1921 թ. մարտի 16-ին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան' պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչպես դա կանդրադառնա այդ երկրի հետ ՌԴ հարաբերությունների վրա, քան որ պայմանագրում շոշափվում են Ադրբեջանի շահերը: Այս մսաին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«ՌԴ ԱԳՆ-ն իրոք Ռուսաստանի Պետական դումայի մի շարք պատգամավորներից հարցում է ստացել վերոհիշյալ պայմանագիրը խզելու առաջարկով: Այս պահի դրությամբ կարող եմ նաևասել, որ հարցումը պիտի ուսումնասիրվի, կոնկրետ ինչ է առաջարկվում այնտեղ: Ըստ այդմ ամեն ինչ կարվի սահմանված կարգի համաձայն: Առայժմ պետք է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը»,- ասել է Զախարովան:
Զախարովան հավելել է նաև, որ «Ադրբեջանի հետ հարաբերություննները մենք զարգացնում ենք, և չենք անի ոչ ի բան, ինչը կարող է վատթարացնել դրանք, այլ ընդհակառակը'կկենտրոնանանք այն բանի վրա, ինչը կարող է բարելավել այդ երկրի հետ հարաբերությունները»:
«Մեզ շատ բան է կապում, բոլոր ոլորտներում»,-ընդգծել է նա: