Այսօր' փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Ալիկ Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ, ով Վ. Գասպարյանի հրամանով ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնից:

 

 

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ Հարություն Տանանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Ճանաարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար: