ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Mercedes Gelenvagen մակնիշի ավտոմեքենա է վարում: Այս մասինShamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետը:
«Ազգայինով ասած՝ յաշիկ»,- ավելացրեց նա: Նշեց, որ մեքենաներ սիրում է, աշխատանքի մեջ էլ իր անձնական ավտոմեքենայից է օգտվում, բայց վարորդն է վարում: Հարցին, թե ինչ գնով է այն ձեռք բերել, արձագանքեց. «Արժեքը չեմ կարող հիշել, որովհետեւ հաճախ մեքենաների փոխանակում եմ անում՝ հինը՝ նորով»:
Իսկ հարցին, թե պատահե՞լ է, որ խախտման համար ավտոտեսուչներն իր մեքենան կանգնեցնեն, ասաց. «Երբեք: Բայց դա չի նշանակում, որ ես խախտումներ չեմ անում»: Դիտարկմանը, թե դա ճի՞շտ է համարում, ավելացրեց. «Նորմալ է: Համոզված եմ, որ ձեզ էլ են հաճախ կանգնեցնում և ներում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում