Որքան ավելի ուժեղ է բռնկվում սիրիական հակամարտությունը, որքան ավելի է թեժանում հայերի ոխերիմ թշնամի Թուրքիայի առճակատումը Ռուսաստանի հետ, որը Հայաստանի վաղեմի դաշնակիցն ու լավագույն բարեկամն է, այնքան Հայաստանն ավելի է լռում:
Ըստ էության, տեղական քաղաքական էլիտան կարծես բերանը ջուր է առել: Նման լռությունը մտահոգիչ է և նույնիսկ տագնապալի: Ի՞նչ է դա՝ հայտնի հայկական պրագմատի՞զմ: Իր վրիժառու հարևանի՝ Թուրքիայի բարկությունն առաջացնելու վա՞խը, թե պարզապես հեռատեսություն: Հայտնի չէ, թե որ կողմ կթափվի մերձարևելյան արյունալի քաոսը:
Այդ բոլոր հարցերը Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Դարյա Ասլամովան տվել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ներկայում «Հայկական վերածնունդ» միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանին:
Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ: