Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, մեծ արձագանք ստացած կոռուպցիոն սկանդալից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ 1.5 կես ժամ տևած հանդիպումից հետո հրապարակել է երկրի կառավարության նոր կազմը:

 

Կառավարության նոր կազմի հրապարակումից հետո որոշ թուրքական լրատվամիջոցներ տարածել են մի լուսանկար, որում Թուրքիայի վարչապետ Թայյիփ Էրդողանը որպես «գրասեղան է օգտագործում» նորանշանակ երիտասարդության և սպորտի նախարար Աքըֆ Չաջաթայ Քըլըչին: Համացանցում արագ տարածված լուսանկարը նոր քննադատությունների ալիք է բարձրացրել: