armnoc.am  Պատանեկան Օլիմպիական խաղերի հայկական պատվիրակությունն արդեն հայրենիքում է:

Փետրվարի 22-ի ուշ գիշերին Օսլո-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձավ պատվիրակության հիմնական մասը: Անաստասիա Գալուստյանը և Գեորգի Գալուստյանը մնացին Մոսկվայում, որտեղ գեղասահորդուհին ապրում է:

Երկրորդ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերն անցկացվում էին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում: Այս Խաղերին մասնակցում էին 71 երկրի 1100 մարզիկներ: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը, իսկ դահուկորդ Միքայել Միքայելյանը 26-րդն էր: