Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել, որ ապագայում կխաղա կինոյում: Այդ մասին պորտուգալացին ասել է այն հարցին ի պատասխան, թե արդյոք կխաղա՞ հոլիվուդյան ֆիլմում:

«Փորձել ուժերս ֆիլմո՞ւմ. ինչո՞ւ ոչ: Հիմա այդպիսի նպատակ իմ առջև չեմ դնում, բայց հրավերներ արդեն ունեմ: Պարզապես հիմա բարդ է այն համատեղել ներկայիս ապրելակերպի հետ՝ խաղեր, մարզումներ: Ապագայում դա ինձ կհետաքրքրի:

Դերասանական հմտություններս չեն բավարարի գլխավոր դերին, ոչ էլ երկրորդ պլանի դերին, կսկսեմ էպիզոդիկ դերերից: Սիրում եմ սովորել: Իսկ դերասանի վարպետություն կարող եմ սովորել միայն լավ դերասանների շրջապատում: Ես դրանում ուժեղ չեմ, բայց եթե պարապեմ, առաջընթաց կունենամ: Մի խոսքով՝ համոզված եմ, որ վաղ թե ուշ կխաղամ մեծ կինոյում: Կսկսեմ փոքրիկ դերերից, փորձ ձեռք կբերեմ, հետո կտեսնենք»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը: