Աջակցությունը, որը սիրիացի քրդերին տրամադրվում է ռուսական ռազմատիեզերական ուժերի կողմից, Սիրիայում ճեղքվածքի նոր գիծ է անցկացնում, գրում է Huffington Post-ի սյունակագիր Ջոզեֆ Միկալլեֆը:

 

 

 

Փորձագետի խոսքով Ռուսաստանը՝ օգնելով սիրիացի քրդերին և կառավարական զորքերին, միաձայնյա փոխում է Սիրիայում ռազմի դաշտում ուժերի դասավորվածությունը: «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» գլխավորությամբ՝ Սիրիայի Ժողովրդավարական բանակը շարժվում է թուրք-սիրիական սահմանի երկայնքով, որը մահացու է Թուրքիայի համար. սահմանի գրավման դեպքում՝ քրդերը փորձելու են միավորել թուրքական հողերը, որոնք բնակեցված են քրդերով, և Արևմտյան Քրդստանը, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում:

 

 

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հիմնավորապես ջախջախված է: Թուրքիային սուննի աշխարհի կենտրոնը դարձնելու Էրդողանի փորձերը ձախողվել են», - կարծում է պորտալի սյունակագիրը:

 

 

Իրավիճակն Անկարայի համար ամեն օր ավելի է վատանում: Թուրքիան հայտնվել է Ռուսաստանի հետ հակաարտության իրավիճակում, ինչը հղի է երկու երկրների միջև ուղղակի ռազմական դիմակայությամբ, եթե Անկարան որոշի ներխուժել Սիրիա, հավելում է վերլուծաբանը: Ավելին, ԻՊ-ի նկատմամբ թուրքական քաղաքականության երկիմաստությունը, ինչպես նաև քրդերի դեմ պայքարի Անկարայի մոլուցքը՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտության նախադրյալներն են: