Փետրվարի 24-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, որի շահառուների շարքում կենտրոնաբնակ անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներ են և միայնակ թոշակառուներ:

 

Կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ վարչական շրջանի ղեկավարը ծանոթացել է շենքային պայմաններին, զրուցել սաների հետ, տեղեկացել դպրոցական տարիքի անապահով ընտանիքների երեխաների «Օրրան» ԲԿ-ում անցկացվող առօրյային:

 

«Առաջին տարին չէ, որ համագործակցում ենք «Օրրան» բարեգործական կազմակերպության հետ և անգնահատելի ենք համարում ձեր կատարած աշխատանքը' երեխային կտրել փողոցից և որ ամենակարևորն է' հետևողական խնամք տանել կրթել ու մասնագիտություն տալ նրան: Շարունակեք ձեր աստվածահաճո գործը, մենք ձեր կողքին ենք՝ պատրաստ աջակցելու»,- զրույցի ընթացքում նշել է Արա Սադոյանը:

 

Հրաժեշտից առաջ վարչական շրջանի ղեկավարը հրավիրել է «Օրրան»-ի սաներին մեկ օր անցկացնել վարչական շրջանի աշխատակազմում՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը: