Ուկրաինայի ողջ տարածքով մոտ ապագայում կարող են տասնյակ հեղափոխություններ ժայթքել՝ համանման 2014 թ. Կիևում տեղի ունեցած «Մայդան»-ի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Դոնեցկի լրատվական գործակալությունը», հայտնել է ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:

 

 

«Ուկրաինայի ժողովուրդը նոր է սկսում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, - ասել է Զախարչենկոն լրագրողներին: - Եթե այսպես շարունակվի նաև հետագայում, ապա երկրին սպասվում է ևս մեկ «Մայդան», և տասնյակ այլ «Մայդաններ»՝ յուրաքանչյուր շրջկենտրոնում»: