Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այն կարծիքին է, որ Ուկրաինային քաոս եւ քաղաքացիական պատերազմ Է սպառնում, եթե մայիսի վերջին այդ երկրում չկայանան նախագահական ընտրությունները:
«Միակ խնդիրն այն Է, որ մայիսի 25-ի ընտրությունները կայանան: Եթե դրանք չկայանան, ապա քաոս եւ քաղաքացիական պատերազմի վտանգ Է սպառնում»,-հայտարարել Է Օլանդը BFMTV հեռուստաալիքի եթերում:
Նրա կարծիքով՝ ընտրությունների անցկացումը թույլ կտա ընտրված նախագահին ներկայանալ որպես պետության օրինական ղեկավար:
Օլանդը նաեւ ասել Է, որ Փարիզը եւ նրա կողմնակիցները փորձում են բոլոր ուժերով, այդ թվում՝ պատժամիջոցների օգնությամբ, Մոսկային համոզել ընտրությունների անցկացման անհրաժեշտության հարցում: