Ֆրանսիան մտադիր է աջակցել Ուկրաինայում քաղաքական բարեփոխումների եւ տնտեսության արդիականացման գործընթացին: Այդ մասին ասված է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարության մեջ, որը տարածել է պետության ղեկավարի դիվանատունը:
«Ֆրանսիան մտադիր է հետեւել այդ գործընթացին եւ Եվրամիության օժանդակությամբ լիովին աջակցել Ուկրաինայի քաղաքական բարեփոխումներին եւ տնտեսության արդիականացմանը: Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները շարունակում են աշխատել այդ ուղղությամբ»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Օլանդի հանդիպումից հետո:
Դրանում նաեւ նշվում է, որ անցումային շրջանում Ուկրաինայում պետք է հարգվեն ու պահպանվեն պետության միասնությունն ու տարածքային ամբողջականությունը: