Ֆրանսիան ընդլայնում է իր ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վերսալում հրավիրված արտակարգ նիստի ընթաց քում:

 

 

«Ներկայումս Ֆրանսիան ակտիվացնում է իր գործողությունները Սիրիայում»,- ասել է Օլանդը' անվանելով Սիրիան «ահաբեկչության խոշորագույն գործարան, որ երբևէ եղել է աշխարում»:

 

 

Նախագահը հայտարարել է, որ առաջիկա օրերին հանդիպելու է ՌԴ և ԱՄՆ ղեկավարներին, քննարկելու ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

 

 

«Ֆրանսիան իսլամիստների դեմ պատերազմի մեջ է: Նրանց, ովքեր սպառնում են ոչ միայն մեր երկրին, այլև ողջ աշխարհին: ԻՊ-ին ոչնչացնելու խնդիրը վերաբերում է ողջ միջազգային հանրությանը: Այս առումով ես դիմել եմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին' համապատասխան բանաձև ընդունելու որոշման համար», -նշել է նա: