Ֆրանսիան մոտ օրերս կմեծացնի ինքնաթիռների քանակը ու եւս մեկ նավ կուղարկի «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի գործողությանը մասնակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության մի աղբյուր:
Մասնավորապես, Ֆրանսիան մտադիր է Իրաքում, ինչպես նաեւ Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դեմ գործողությանը լրացուցիչ ներգրավել երեք Rafale կործանիչ եւ մեկ նավ հակաօդային պաշտպանության միջոցներով: Ներկայում գործողությանը մասնակցում են Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի վեց կոծանիչներ, հետախուզության մեկ ինքնաթիռ եւ մեկ լցավորիչ ինքնաթիռ:
Գործողությունների համակարգման համար հոկտեմբերի 2-ին Վաշինգտոն է մեկնում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լը Դրիանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: