Ֆրանսիան կարող է որակյալ բժշկական օգնություն ցուցաբերել Էբոլայով վարակվածներին, եթե նման դեպքեր գրանցվեն երկրում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին:

 

«Մենք կարող ենք բարձր մակարդակի բուժօգնություն ցուցաբերել, եթե Ֆրանսիայում նման դեպքեր գրանցվեն»,- ասել է Օլանդը:

 

Այս համատեքստում նա հիշեցրել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բուժքրոջ հաջող բուժման մասին, ով վարակվել էր Էբոլայով Լիբերիայում կամավորական աշխատանքի ընթացքում: