Ֆրանսիան լավ հարաբերություններ ունի Հարավային Կովկասի բոլոր 3 երկրների հետ եւ տարածաշրջան այցելությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատում է լավ հարաբերությունների պահպանման պատրաստակամությունը տարածաշրջանի պետությունների հետ: Ինչպես մայիսի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Օլանդը, Փարիզը խաղաղություն ու բարեկամություն է ուզում հատկապես Հայաստանի հետ: Նա շե շտեց, որ երկու երկրների հարաբերությունները դարավոր են եւ բարեկամական, իսկ իր կողմից հաստատեց' Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին:

 

Ֆրանսիայի նախագահը հայ-ֆրանսիական հարաբերոթյուններում հատկապես առանձնացնում է 500 հազար ֆրանսահայերին, ովքեր Ֆրանսիայի քաղաքացիներ են, սակայն հատուկ կապ ունեն հայրենիքի հետ: Հայաստան երկօրյա պետական այցի ամենակարեւոր մասը Օլանդը դիտարկում է երկկողմ տնտեսական համագործակցության խթանումը: Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատում մայիսի 12-ին կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի ընթացքը' հավելելով, որ տնտեսական համագործակցությունը թույլ է եւ պետք է հավասարվի քաղաքական, հա սարակական եւ մշակութային ոլորոտներում համագործակցության բարձր մակարդակին:

 

Որպես Եվրամիության անդամ պետության ղեկավար, Օլանդը խոստանում է, որ կշարունակի աջակցել, որպեզի Հայաստանը յուրահատուկ պայմաններով ասոցացվի եվրոպական մեծ ընտանիքին, իսկ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություն, Ֆրանսիան շարունակելու է իր ջանքերը գործադրել խնդրի խաղաղ կարգավորման համար:

 

Անդրադառնալով կրթական եւ մշակութային համագործակցությանը Օլանդը շեշտեց, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Հայաստանում կարելի է ֆրանսերեն սովորել մանկապարտեզից մինչեւ համալսարան: Շատ կարեւոր է ֆրանսիական համալսարանի դերը, որը Լիոնի համալսարանի հետ համատեղ մասնագետներ է պատրասում, որոնք կարող են աշխատել երկու երկրներում: