Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ փետրվարի 6-ին Մոսկվայում կայացած բանակցությունը վերջին հնարավորություններից մեկն է, որպեսզի դադարեցվեն Ուկրաինայի հարավում ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

 

«Ես կարծում եմ այս հանդիպումը խաղաղության հաստատման վերջին հնարավորություններից մեկն է: Ահա թե ինչու մենք հանդես եկանք նման նախաձեռնողականությամբ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը' հավելելով, որ եթե հնարավոր չլինի գալ փոխզիջման եւ խաղաղության հաստատման երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը, ապա բոլորի համար է պարզ, թե ներկա իրավիճակն ինչպես կավարտվի: «Այս իրավիճակի շարունակությունն ունի անվանում եւ դա պատերազմ է»:

 

 

Մինչ Մոսկվայում բանակցությունների մեկնարկը Գերմանիայի կանցլերը անվստահություն էր հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները կարող են ունենալ հաջողություն, սակայն Մերկելը նշել էր, որ «անհրաժեշտ է փորձել»: