Մարտի 1-ին մեր հերթական հիշատակի օրն է՝ Մարտի մեկի զոհերի հիշատակի և ըմբոստության պայքարի օրը՝ բռնաճնշումների դեմ: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ իրենք օրենքի նախագիծ են ներկայացրել՝ հիշատակի օրերի մեջ ավելացնել Մարտի մեկը՝ որպես բռնաճնշումների դեմ պայքարի օր:
Պատգամավորը տեղեկացրեց, որ այդ օրը ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն և «Նոր Հայաստանը» միասին հավաք-երթ են անցկացնելու և ծաղկեպսակ են դնելու Մարտի 1-ի զոհերի հիշատակի վայրում՝ Մյասնիկյանի արձանի մոտ: Հավաք-երթը տեղի կունենա մարտի 1-ին՝ ժամը 18:00-ին:
Լրագրողների հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է այդ հավաք-երթին, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ չի կարող ասել, չգիտի: