ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Մարկուս Ռեշֆորդը:

Քվեարկության արդյունքում ֆուտբոլիստը ստացել է ձայների 51%-ը:

Երկրորդ տեղում Սոֆիան Ֆեգուլին է ձայների 20%-ով, եռյակը եզրափակում է Ֆիլիպե Կոուտինյոն՝ 15%: