Իրանում փետրվարի 26-ին կայացած Մեջլիսի (խորհրդարան) և Փորձագետների խորհրդի ընտրություններին նախորդող օրերին ԻԻՀ-ի անվտանգության ուժերի կոմից կանխվել է ահաբեկչության երկու փորձ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի հետախուզության գործերի նախարար Մահմուդ Ալավին:

 

 

«Իրանի հետախուզական և անվտանգության ուժերին հաջողվել է նախորդ ուրբաթ օրն անցկացված ընտրություններին նախորդող շրջանում կանխել ահաբեկչության երկու փորձ»,-նախարարի խոսքերն է մեջբերում «Թասմին» գործակալությունը:

 

 

«Ընտրությունների նախօրեին անցկացվել է հակաահաբեկչական երկու գործողություն: Նրանցից մեկի արդյունքում, որը կայացել է փետրվարի 8-ին Իրանի սահմանի հարավարևելյան հատվածում, ահաբեկիչներ են ձերբակալվել, առգրավվել է զինամթերք, երկու ինքնաշեն պայթուցիկ սարք, պայթուցիկ նյութեր: Երկրորդ գործողության ժամանակ պարզվել է, որ ահաբեկիչների խումբը պետք է Իրան ներթափանցեր հյուսիսարևմտյան սահմանային գոտուց: Ավելի ուշ' փետրվարի 24-ին, իրանական տարածքում ձերբակալվել է չորս ահաբեկիչներից կազմված խումբ»,-ընդգծել է նախարարը:

 

 

Փետրվարի 26-ին Իրանում անցկացվել են Մեջլիսի և Փորձագետների խորհրդի ընտրություններ: