Փետրվարի 25-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել' նետվելով Կիևյան կամրջից. փորձը կանխվել է, սակայն քաղաքացին ոչ ադեկվատ վիճակում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1962 թ. ծնված Ս. Ա.-ը գտնվում է ոչ սթափ վիճակում և դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ:
Փրկարարները Ս. Ա.-ին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ՀԽԳ հրահանգիչ Ա. Թառոյանը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն քաղաքացու հուզական լարվածությունը թուլացնելու նպատակով: