Ստամբուլի արդարադատության պալատում դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի սպանությունից հետո տեղի է ունեցել հերթական միջադեպը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Արդարադատության պալատում քարտուղար Ֆաթիհ Ք.-ն վիճաբանություն է ունեցել դատավորի հետ, ինչից հետո դիմում է ներկայացվել, որը, սակայն, չի ընդունվել: Քարտուղարը դրանից հետո փորձել է չորրորդ հարկից իրենց ցած նետել, սակայն վերջին պահին անվտանգության աշխատակիցները կարողացել են նրան բռնել:

 

Թուրքական ձախ արմատական խմբավորումը ապրիլի 1-ին պատանդ էր վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել: Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստիկանության հետ բանակցությունները դրական արդյունք չէին տվել. թուրքական իրավապահ մարմինները իրականացրել էին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվել էին ծայրահեղակ ան խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել: