mediamax.am  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես միացել է Գյումրու անօթևաններին բնակարանով ապահովելու բարեգործական աճուրդին:

Մարտի 19-ին կայանալիք աճուրդին ֆուտբոլիստը տրամադրել է իր ստորագրությամբ «Բորուսիայի» մարզաշապիկը:

Ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը, Mediamax Sport-ին շապիկը փոխանցելիս հույս է հայտնել, որ աճուրդը հաջող կանցնի, ու կազմակերպիչները կկարողանան հավաքել անհրաժեշտ գումարը: