ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 3-ի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

 

Հովհաննես Աշոտի Հովսեփյան

Ծնվել է 28 հունվարի 1973թ.

 

Կրթություն

1990-1995թթ. - Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։
1996-1998թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։
2002-2003թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

 

Աշխատանքային գործունեություն

1996-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
2002-2006թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:
2003-2004թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
2006թ. մարտ - 2007թ. փետրվար - «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։
2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
2007-2008թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
2008թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

 

Պարգևներ և կոչումներ

2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2013թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
Կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։