Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Aysor.am-ին հայտնեց աղբյուրը:
Այդ պաշտոնում նշանակվելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանը:
2016 թվականի մարտի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Նույն օրը նա նշանակվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: