Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիրը չի ներառում մի շարք խմբավորումներ, որոնք Սաուդյան Արաբիայի առաջարկով՝ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական չեն ճանաչվել: Այս մասին Press TV-ին տված հարցազրույցում հայտարարել է թղթակից Ռայան Դոսուսոնը:
Նրա խոսքով՝ ոչինչ չի խանգարի ահաբեկիչներին՝ մի խմբավորումից մյուսին անցնել և շարունակել հարձակումները: Իսկ դա միայն ձեռք է տալիս Անկարային, որը ֆինանսավորում է ԻՊ-ին, և որի համար շահավետ չէ Սիրիայում խաղաղությունը:
«Նախկինում հրադադարները սիրիական ընդդիմությանը, ընդամենը ընդմիջում էին տալիս՝ վերախմբավորվելու և հարձակումը շարունակելու համար: Մենք մինչև հիմա սպասում մենք խոստացված հումանիտար օգնությունը, բացի այդ, մենք տեսանք, որ թուրքական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը:
Հետևաբար, իմ կարծիքով, լավ է, որ Բաշար Ասադը զսպվածություն է դրսևորել: Սա հենց այն է, ինչ նա պետք է անի: Եվ ես կարծում եմ, որ ռուսական կողմը շատ ճիշտ է վարվել՝ կոչ անելով փակել թուրք-սիրիական սահմանը, քանի որ դրա միջով զենքի մատակարարում է իրականացվում»,- ասել է Դոսուսոնը: